22:04  ,  18 հուլիսի, 2017

ՉԼ. Տիգրան Բարսեղյանի գոլը «Վարդարին» օգնեց դուրս գալ երրորդ փուլ

Մակեդոնական «Վարդարը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում հաղթահարեց շվեդական «Մալմյոյի» արգելքը: Պատասխան խաղում «Վարդարը» տանը հաղթանակ տարավ 3:1 հաշվով: Մակեդոնական թիմի երկրորդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի պաշտպան Տիգրան Բարսեղյանը: «Վարդարի» մեկնարկային կազմում էր նաեւ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը: Թիմերի առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով:

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ

«Վարդար» (Մակեդոնիա) - «Մալմյո» (Շվեդիա)՝ 3:1 (առաջին խաղ՝ 1:1)

Բոբան Գրնչարով, 56, Տիգրան Բարսեղյան, 61, Բոբան Նիկոլով, 90+1 - Մարկուս Ռոզենբերգ, 16, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով