21:53  ,  18 հուլիսի, 2017

Չեմպիոնների լիգա. ԲԱՏԷ-ն դուրս թողեց «Ալաշկերտին»

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի արգելքը: Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ պատասխան խաղում «Ալաշկերտը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում պարտություն կրեց 1:3 հաշվով: Հյուրերը հասան կամային հաղթանակի: Հաշիվը բացեց Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմի սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը, սակայն հյուրերի հարձակվող Միխայիլ Գորդեյչուկի դուբլի շնորհիվ ԲԱՏԷ-ն արդեն մինչեւ ընդմիջում առաջ անցավ: Երկրորդ խաղակեսում ԲԱՏԷ-ի երրորդ գոլը խփեց կիսապաշտպան Մաքսիմ Վոլոդկոն:

Հիշեցնենք, որ Բելառուսում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

ԲԱՏԷ-ն հաջորդ փուլում կմրցի Չեխիայի չեմպիոն «Սլավիայի» հետ:

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ

«Ալաշկերտ» (Հայաստան) - ԲԱՏԷ (Բելառուս)՝ 1:3 (առաջին խաղ՝ 1:1)

Ուրոշ Նենադովիչ, 18 - Միխայիլ Գորդեյչուկ, 23,  35, Մաքսիմ Վոլոդկո, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով