21:09  ,  18 հուլիսի, 2017

Չեմպիոնների լիգա. «Աստանան» հաղթահարեց «Սպարտակի» արգելքը

«Աստանան» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ: Ղազախստանի չեմպիոնը հաղթահարեց Լատվիայի «Սպարտակի» արգելքը՝ պատասխան խաղում հասնելով ոչ ոքի արդյունքի՝ 1:1:

Յուրմալայում տեղի ունեցած առաջին խաղում «Աստանան» հաղթել էր 1:0 հաշվով:

Երրորդ փուլում «Աստանայի» մրցակիցը կլինի Ֆինլանդիայի «Մարիեհամնի» եւ լեհական «Լեգիայի» դիմակայության հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում