17:55  ,  18 հուլիսի, 2017

Esporte Interativo. Նեյմարն ընդունել է ՊՍԺ-ի առաջարկը

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարն ընդունել է ֆրանսիական ՊՍԺ-ի առաջարկը եւ կհեռանա կատալոնական ակումբից, հաղորդում է բրազիլական Esporte Interativo-ն, որի պաշտոնական էջում հայտնվել է փարիզյան թիմի մարզաշապիկով Նեյմարի լուսանկարը։

ՊՍԺ-ն պատրաստ է Նեյմարի համար վճարել պայմանագրում ամրագրված 222 միլիոն եվրո տրանսֆերային արժեքը։ Այդ դեպքում, որոշումը պետք է ընդունի ֆուտբոլիստը։ 25-ամյա Նեյմարի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։

Ավելի վաղ, կատալոնական ակումբի ներկայացուցիչները բացառել էին Նեյմարի հեռանալը, սակայն իսպանական մամուլը հաղորդում է, որ ֆուտբոլիստի գործակալները, ընտանիքը դրդում են նրան հեռանալ «Բարսելոնայից» եւ չմնալ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ստվերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում