16:44  ,  18 հուլիսի, 2017

Ֆորմուլա-1-ի չեմպիոնին թույլ չեն տվել առանց գուլպաների մտնել Ուիմբլդոնի թագավորական օթյակ

Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոն Նիկո Ռոսբերգին թենիսի Ուիմբլդոնի եզրափակիչ մրցախաղի ժամանակ թույլ չեն տվել թագավորական օթյակ մտնել առանց գուլպաների: Թագավորական օթյակի հյուրերը պետք է լինեն հատուկ համազգեստով, իսկ տղամարդիկ պետք է հագած լինեն կոստյում եւ կրեն փողկապ: Գերմանացի մարզիկը եղել է կոստյումով, սակայն առանց գուլպաների, ինչի համար նրան չեն թողել օթյակ: Մրցաշարի կազմակերպիչները Ռոսբերգին տրամադրել են գուլպաներ, ինչից հետո միայն նա կարողացել է զբաղեցնել իր տեղը, հայտնում է  New York Times-ը:

Հիշեցնենք, որ Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակիչում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 3 սեթում հաղթել էր խորվաթ Մարին Չիլիչին:

Նիկո Ռոսբերգը նախորդ մրցաշրջանում առաջին անգամ դարձել էր Ֆորմուլա-1-ի չեմպիոն, ինչից հետո հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում