12:15  ,  18 հուլիսի, 2017

Մայքլ Էսյենի կինը գնել է իտալական ակումբ

Իտալական «Կոմոյի» նոր սեփականատերը դարձել է գանացի հայտնի կիսապաշտպան Մայքլ Էսյենի կնոջ ղեկավարած կոնսորցիումը:

Ակոսուա Պունին աճուրդում ակումբը գնել է 237 հազար եվրոյով: Ավելի վաղ «Կոմոն» սնանկ էր ճանաչվել: Ակումբը հանդես է գալիս Իտալիայի երրորդ դիվիզիոնում:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Չելսիի», Մադրիդի «Ռեալի» ու իտալական «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Մայքլ Էսյենն այժմ հանդես է գալիս Ինդոնեզիայի «Պերսիբ Բանդունգ» ակումբում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում