22:10  ,  17 հուլիսի, 2017

Հայաստանի հավաքականը սկսեց պատրաստվել ԱԱ-2019-ի ընտրական փուլին

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը սկսել է պատրաստվել աշխարհի առաջնության ընտրական փուլին, որը կմեկնարկի օգոստոսի 2-ին, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը Օլիմպավանում ընթացող մարզումային հավաքին հրավիրել է հետեւյալ խաղացողներին.

1. Ամիրան Ամիրխանով («Ուրարտու», Հայաստան)

2. Քրիս Յանկու Օսկիյան («Սակարյա Բասկետ», Թուրքիա)

3. Կարեն Չիվիչյան («Այդահո Բենգալս», ԱՄՆ) 

4. Ռայան Բոատրայթ («Ցեդեւիտա», Խորվաթիա) 

5. Ալբերտ Թադեւոսյան (առանց ակումբի)

6. Ալան Հես («Բազել Սթարվինգս», Շվեցարիա) 

7. Արտյոմ Թավակալյան («Դելավեր Սթեյթ», ԱՄՆ)

8. Միքայել Պողոսյան («Ուրարտու», Հայաստան)

9. Արկադի Մկրտիչյան («Այդահո Վանդալս», ԱՄՆ) 

10. Անդրանիկ Չրաբաշ («Բաթլեր Բուլդոգս», ԱՄՆ) 

11. Արարատ Քոչինյան («Օրիոն», Ռուսաստան)

12. Լուկաս Ֆիշեր («Գրան Կանարիա», Իսպանիա)

13. Մեթյու Մադոյան («Ջոնսոն Ուելս», ԱՄՆ)

14. Արամ Արսլանյան («Լեյք Ֆորեսթ», ԱՄՆ)

Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցներն են Բոսնիա-Հերցեգովինան, Շվեդիան եւ Սլովակիան:

Հուլիսի 24-ից 29-ը հավաքականը Երեւանում կանցկացնի ստուգողական հանդիպումներ։

ԱԱ-2019-ի ընտրական փուլում Հայաստանն առաջին հանդիպումը կանցկացնի Սլովակիայի հավաքականի հետ օգոստոսի 2-ին Երեւանի նախկին «Միկա» մարզահամալիրում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս