20:40  ,  17 հուլիսի, 2017

«Ալաշկերտը» մարզվեց «Հանրապետականում» (ֆոտո)

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումից առաջ ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» նախախաղային մարզում անցկացրեց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, որտեղ հուլիսի 28-ին, ժամը 20:00-ին տեղի կունենա «Ալաշկերտ» - ԲԱՏԷ պատասխան հանդիպումը:

Մինչեւ մարզման մեկնարկը խաղադաշտում ֆուտբոլիստների հետ հանդիպեց «Ալաշկերտ» ակումբի նախագահ Բագրատ Նավոյանը:

Հիշեցնենք, որ Բելառուսում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1:1:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով