19:31  ,  17 հուլիսի, 2017

ԲԱՏԷ-ն մարզվեց «Հանրապետական» ստադիոնում (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման նախօրեին Երեւան ժամանած Բորիսովի ԲԱՏԷ-ն  նախախաղային մարզում անցկացրեց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, որտեղ հուլիսի 28-ին, ժամը 20:00-ին կմեկնարկի «Ալաշկերտ» - ԲԱՏԷ պատասխան հանդիպումը:

Մարզմանը մասնակցում են Բելառուսի չեմպիոնի կազմում Հայաստան ժամանած բոլոր ֆուտբոլիստները:

Դարպասապահներ. Սերգեյ Վերեմկո, Անտոն Չիչկան, Դենիս Շչերբիցկի:

Պաշտպաններ. Մաքսիմ Վոլոդկո, Վիտալի Գայդուչիկ, Դենիս Պոլյակով, Ալեքսեյ Ռիոս,Նեմանյա Միլունովիչ, Եվգենի Յաբլոնսկի:

Կիսապաշտպաններ. Եվգենի Բերյոզկին, Ալեքսանդր Վոլոդկո, Վալերիանե Գվիլիա, Ստանիսլավ Դրագուն, Միրկո Իվանիչ, Յուրի Կենդիշ, Իգոր Ստասեւիչ:

Հարձակվողներ. Միխայիլ Գորդեյչուկ, Անես Ռուշեւիչ, Նիկոլայ Սիգնեւիչ, Յասե Տուոմինեն:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտի» եւ ԲԱՏԷ-ի միջեւ «Բորիսով Արենա» ստադիոնում կայացած առաջին խաղն ավարտվել է 1:1 հաշվով:

Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի Չեխիայի չեմպիոն Պրահայի «Սլավիայի» հետ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով