16:45  ,  17 հուլիսի, 2017

«Բարսելոնան» Վերատիի համար առաջարկում է 65 միլիոն եվրո եւ Ռակիտիչին

«Բարսելոնան» շարունակում է ջանք գործադրել ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիին ձեռք բերելու ուղղությամբ: Կատալոնական ակումբը իտալացի ֆուտբոլիստի համար 65 միլիոն եվրոյից բացի առաջարկել է նաեւ խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչի տրանսֆերը փոխանցել ՊՍԺ-ին, հաղորդում է Calciomercato-ն:

Ռակիտիչը հրաշալի հարաբերություններ ունի ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հետ: Նրանք միասին աշխատել են իսպանական «Սեւիլիայում»: Թեեւ Ռակիտիչը երբեք ցանկություն չի հայտնել «Բարսելոնայից» հեռանալու մասին:

Ավելի վաղ ՊՍԺ-ն հրաժարվել էր բանակցել Մարկո Վերատիի տրանսֆերի հարցով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում