09:32  ,  17 հուլիսի, 2017

WTA. Աշխարհն ունի նոր առաջին ռակետ

25-ամյա չեխ Կարոլինա Պլիշկովան առաջին անգամ գլխավորել է թենիսի կանանց համաշխարհային դասակարգման աղյուսակը: Ուիմբլդոնի մրցաշարում Պլիշկովան պարտվեց երկրորդ շրջանում, սակայն կարողացավ առաջընթաց ունենալ վարկանիշային աղյուսակում մրցակիցների պարտությունների շնորհիվ: Ուիմբլդոնի տիտղոսը նվաճած իսպանացի Գարբինյե Մուգուրուսան 15-րդ տեղից բարձրացել է 5-րդ տեղ:

WTA

1 (3). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա)՝ 6855

2 (2). Սիմոնա Հալեպ (Ռումինիա)՝ 6670

3 (1). Անժելիկա Կերբեր (Գերմանիա)՝ 5975

4 (7). Յոհաննա Կոնտա (Մեծ Բրիտանիա)՝ 5110

5 (15). Գարբինյե Մուգուրուսա (Իսպանիա)՝ 4990

6 (5). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա)՝ 4935

7 (6). Կարոլինա Վոզնյացկի (Դանիա)՝ 4780

8 (8). Սվետլանա Կուզնեցովա (Ռուսաստան)՝ 4500

9 (11). Վինուս Ուիլյամս (ԱՄՆ)՝ 4461

10 (10). Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստա)՝ 3985

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով