13:55  ,  16 հուլիսի, 2017

«ԲՄԱ Խաբարովսկը» Ռուսլան Կորյանի հետ պարտվեց «Զենիթին»

«ԲՄԱ Խաբարովսկը» ռուսական Պրեմյեր լիգայում նորամուտը նշեց պարտությամբ: Ռուսաստանի առաջնության առաջին տուրում լիգայի նորեկը տանը 0:2 հաշվով պարտվեց պետերբուրգյան «Զենիթին»:

Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման:

Սա Ռուսլան Կորյանի առաջին հանդիպումն էր Ռուսաստանի Պրեմյեր լիգայում, որին «ԲՄԱ Խաբարովսկը» մասնակցում է առաջին անգամ:

Ռուսաստանի առաջնություն, առաջին տուր

«ԲՄԱ Խաբարովսկ» - «Զենիթ»՝ 0:2

Դալեր Կուզյաեւ, 52, Ալեքսանդր Կոկրին, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում