09:20  ,  16 հուլիսի, 2017

Հենրիխ Մխիթարյանի գոլը «Մանչեսթեր Յունայթեդին» օգնել է հաղթել «Լոս Անջելես Գելաքսիին»՝ 5:2 (ֆոտոշարք)

Լոս Անջելեսում հավաքը շարունակող «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ԱՄՆ-ում: Անգլիական ակումբը մրցել է «Լոս Անջելես Գելաքսիի» հետ եւ առավելության հասել 5:2 հաշվով:

«Մանչեսթեր Յունայթեդը» հանդես է եկել 2 տարեբեր կազմերով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել ընդմիջմանը եւ դարձել գոլի հեղինակ: 67-րդ րոպեին Մխիթարյանը հաշիվը դարձրել է 4:0:

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկներ Ռոմելու Լուկական ու Վիկտոր Լինդելյոֆը եւս մասնակցել են երկրորդ խաղակեսին՝ նորամուտը նշելով անգլիական ակումբում: Սա Ժոզե Մոուրինյոյի թիմի առաջին խաղն էր արձակուրդից հետո:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ԱՄՆ-ում երկրորդ ընկերական խաղը կանցկացնի հուլիսի 17-ին՝ մրցելով «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ, որի կազմում հանդես է գալիս հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը: Հուլիսի 20-ին Ժոզե Մոուրինյոյի թիմի մրցակիցը կլինի անգլիական «Մանչեսթեր Սիթին», հուլիսի 23-ին՝ Մադրիդի «Ռեալը», հուլիսի 26-ին՝ «Բարսելոնան»: ԱՄՆ-ից վերադառնալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսի 30-ին Օսլոյում խաղալու է նորվեգական «Վոլերենգայի» հետ, իսկ օգոստոսի 2-ին Դուբլինում հանդիպելու է իտալական «Սամպդորիային»:

Ընկերական խաղ, Լոս Անջելես

«Լոս Անջելես Գելաքսի» (ԱՄՆ) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 0:2

Ջովանի դոս Սանթոս, 79, 88 – Մարկուս Ռեշֆորդ, 2, 20, Մարուան Ֆելաինի, 26, Հենրիխ Մխիթարյան, 67, Անտոնի Մարտիալ, 72

«Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմն առաջին խաղակեսում. Դե Խեա, Վալենսիա, Ջոնս, Սմոլինգ, Բլինդ, Կերիկ, Անդեր Հերերա, Ֆելաինի, Լինգարդ, Մատա, Ռեշֆորդ:

«Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը երկրորդ խաղակեսում. Ջոել Պերեյրա, Ֆոսու-Մենսա, Տուանզեբե, Լինդելյոֆ, Բայի, Դարմիան, Պոգբա, Անդրեաս Պերեյրա, Մխիթարյան, Մարտիալ, Լուկակու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English