12:33  ,  16 հուլիսի, 2017

Մրցավարական զարմանալի որոշում՝ Չեմպիոնների լիգայում

Շոտլանդական «Սելթիկի» եւ հյուսիսիռլանդական «Լինֆիլիդի» միջեւ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը կպասարկած իսպանացի Ալեխանդրո Հերնանդեսը կայացրել է զարմանալի որոշում: Անկյունային հարվածն իրացնելիս «Սելթիկի» հարձակվող Լի Գրիֆիտսի վրա երկրպագուները տրիբունայից նետել են շշեր ու տարբեր առարկաներ, իսկ խաղի գլխավոր մրցավարը նրան ցույց է տվել դեղին քարտ՝ կարծելով, թե ֆուտբոլիստը ժամանակ է ձգում:

Այդ խաղում «Սելթիկն» արտագա հաղթանակ է տարել 2:0 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 19-ին Շոտլանդիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում