19:07  ,  15 հուլիսի, 2017

ԵԱ. Հայաստանի թիմը կրեց երկրորդ պարտությունը

Ռումինիայի Օրադեա քաղաքում շարունակվող բասկետբոլի Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության երկրորդ տուրում Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը 56:67 հաշվով (9:25, 20:7, 12:19, 16:15) պարտվեց Բելառուսի թիմին:

Առաջին տուրում հայ բասկետբոլիստները 69:95 հաշվով պարտություն էին կրել Ֆինլանդիայի Մ-20 հավաքականից:

Վիգեն Էսկիջյանի գլխավորած թիմն ընդգրկված է A ենթախմբում, որտեղ մրցելու է նաեւ Լեհաստանի եւ Բելգիայի հավաքականների հետ։ Խմբերում առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները դուրս կգան քառորդ եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում