20:18  ,  15 հուլիսի, 2017

FIDE Grand Prix. Լեւոն Արոնյանը հաղթանակով ավարտեց մրցաշարը

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում ավարտին մոտեցող FIDE Grand Prix շարքի երրորդ մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց ԱՄԷ-ն ներկայացնող Սալեհ Սալեմին, որն իր պարտությունն ընդունեց 60-րդ քայլում:

Վերջին տուրի բոլոր պարտիաները դեռ չեն ավարտվել:

Հայ գրոսմայստերը մրցաշարն ավարտեց 4.5 միավորով եւ բաժանեց 11-14-րդ տեղերը:

Հիշեցնենք, որ 9 տուրերում Լեւոն Արոնյանը տարավ 2 հաղթանակ, կրեց 2 պարտություն եւ 5 պարտիա ավարտեց ոչ ոքի: Մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում