18:05  ,  15 հուլիսի, 2017

Ռուսաստանի առաջնությունը մեկնարկեց «Ուրալի» եւ «Ռոստովի» ոչ ոքիով

«Ուրալ» - «Ռոստով» հանդիպումով մեկնարկեց ֆուտբոլի Ռուսաստանի 2017/18թթ. առաջնությունը: Եկատերինբուրգում կայացած խաղում գրանցվեց 1:1 հաշիվը:

«Ուրալի» նորեկ Վարազդատ Հարոյանը հայտավորվել էր փոխարինողների թվում, սակայն խաղադաշտ դուրս չեկավ: Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը բացակայում էր Եկատերինբուրգի թիմի հայտացուցակից:

«Ռոստովի» պաշտպան Խորեն Բայրամյանը մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման:

Ռուսաստանի առաջնություն, առաջին տուր

«Ուրալ» - «Ռոստով»՝ 1:1

Նիկոլայ Դիմիտրով, 41 (11մ) – Ալեքսանդր Գացկան, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում