22:20  ,  14 հուլիսի, 2017

Արթուր Աբրահամին հաջողվել է քաշ գցել, մենամարտը կկայանա (ֆոտոշարք)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի (46-5-0, 30 նոկաուտ) քաշը համապատասխանում է բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի (24-1-0, 19 նոկաուտ) դեմ մենամարտին:

Լոնդոնում կայացել է 2 բռնցքմարատիկների պաշտոնական կշռման արարողությունը եւ հայացքների մենամարտը: 37-ամյա Աբրահամի քաշն է 75.9 կգ, իսկ 27-ամյա Քրիս Յուբենք կրտսերինը՝ 75.8 կգ, հայտնում է Team Sauerland պրոմոուտերական ընկերության մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ նախապես Աբրահամի քաշն էր 77.1 կգ, սակայն հայ բռնցքամարտիկին հաջողվել է մի քանի ժամում քաշ գցել: Այս քաշային կարգում բռնցքամարտիկների առավելագույն քաշը պետք լինի 76.2 կգ: 

Արթուր Աբրահամի եւ Քրիս Յուբենք կրտսերի միջեւ մենամարտը կկայանա հուլիսին 15-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում եւ կցուցադրվի Առաջին ալիքի եթերում: Կվիճարկվի IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը պատկանում է բրիտանացուն: Մենամարտի հաղթողը կդառնա Բռնցքամարտի համաշխարհային սուպերսերիայի (World Boxing Super Series) մասնակից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում