21:11  ,  14 հուլիսի, 2017

ԵԱ. Հայաստանի Մ-20 թիմը մեկնարկեց պարտությամբ

Բասկետբոլի Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը պարտությամբ մեկնարկեց Ռումինիայի Օրադեա քաղաքում ընթացող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում: Առաջին տուրում հայ բասկետբոլիստները 69:95 հաշվով (21:25, 12:27, 16:29, 20:14) պարտվեցին Ֆինլանդիայի թիմին:

Վիգեն Էսկիջյանի գլխավորած թիմն ընդգրկված է A ենթախմբում, որտեղ մրցելու է նաեւ Բելառուսի, Լեհաստանի եւ Բելգիայի հավաքականների հետ։ Խմբերում առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները դուրս կգան քառորդ եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում