19:14  ,  14 հուլիսի, 2017

Արթուր Աբրահամը ձախողել է կշռման արարողությունը (ֆոտոշարք)

Լոնդոնում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի (46-5-0, 30 նոկաուտ) եւ բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի (24-1-0, 19 նոկաուտ) միջեւ մենամարտի պաշտոնական կշռման արարողությունը եւ հայացքների մենամարտը, գրում է The Sun-ը:

Հայ բռնցքամարտիկի քաշը չի համապատասխանել մենամարտին: 37-ամյա Աբրահամի քաշն է 77.1 կգ, իսկ 27-ամյա Քրիս Յուբենք կրտսերինը՝ 75,8 կգ: Այս քաշային կարգում բռնցքամարտիկների առավելագույն քաշը պետք  լինի 76.2 կգ: Արթուր Աբրահամը մի քանի ժամ ունի քաշ գցելու համար:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամի եւ Քրիս Յուբենք կրտսերի միջեւ մենամարտը նախատեսված է անցկացնել հուլիսին 15-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում: Կվիճարկվի IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը պատկանում է բրիտանացուն: Մենամարտի հաղթողը կդառնա Բռնցքամարտի համաշխարհային սուպերսերիայի (World Boxing Super Series) մասնակից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում