13:02  ,  14 հուլիսի, 2017

Քրիս Յուբենք կրտսեր. Ցանկանում եմ դառնալ առաջինը, ով նոկաուտի կենթարկի Արթուր Աբրահամին (ֆոտոշարք)

Բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերը (24-1-0, 19 նոկաուտ) մտադիր է նոկաուտով հաղթել պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամին (46-5-0, 30 նոկաուտ): Նախօրեին Լոնդոնում կայացեծ է 2 բռնցքամարտիկների մամուլի ասուլիսը: Բուքմեյքերները բացահայտ ֆավորիտ են համարում Յուբենք կրտսերին:

«Ցանկանում եմ հաղթել ժամանակից շուտ: Աբրահամը դեռ չի պարտվել ժամանակից շուտ, եւ ես ցանկանում եմ դառնալ առաջինը, ով նոկաուտի կենթարկի նրան: Եթե ես հասնեմ իմ նպատակին, ապա կհայտնվեմ այնպիսի դիրքում, որ կկարողանամ պայքարել համաշխարհային տիտղոսների համար»,- 27-ամյա բրիտանացու խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամի եւ Քրիս Յուբենք կրտսերի միջեւ մենամարտը կկայանա հուլիսին 15-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում եւ կցուցադրվի Առաջին ալիքի եթերում: Կվիճարկվի IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը պատկանում է բրիտանացուն: Մենամարտի հաղթողը կդառնա Բռնցքամարտի համաշխարհային սուպերսերիայի (World Boxing Super Series) մասնակից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում