14:20  ,  14 հուլիսի, 2017

Ֆլոյդ Մեյվեզերը դոլարներ է նետել Քոնոր Մաքգրեգորի վրա

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը (49–0, 26 նոկաուտ) եւ UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորը շարունակում են շոուն մենամարտից առաջ: Նյու Յորքում անցկացված ասուլիսի ժամանակ ամերիկացի բռնցքամարտիկը դոլարներ է նետել մրցակցի վրա:

Հիշեցնենք, որ Մաքգրեգորի եւ Մեյվեզերի միջեւ մենամարտը կկայանա օգոստոսի 26-ին Լաս Վեգասի MGM Grand մարզապալատում եւ կանցկացվի բռնցքամարտի կանոններով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում