15:10  ,  13 հուլիսի, 2017

Արթուր Աբրահամի բաց մարզումն ու սելֆին երկրպագուհիների հետ (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (46-5-0, 30 նոկաուտ) բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի (24-1-0, 19 նոկաուտ) հետ մենամարտից առաջ բաց մարզում է անցկացրել Լոնդոնում: Մարզմանը ներկա են եղել մի շարք երկրպագուներ ու լրագրողներ, հայտնում է Team Sauerland-ի մամուլի ծառայությունը:

«Պարզապես կենտրոնացած եմ Քրիս Յուբենքի հետ մենամարտի վրա: Նպատակս հաղթանակած տուն վերադառնալն է: Ես շատ եմ աշխատել դրա համար»,- ասել է 37-ամյա Աբրահամը:

Նույն վայրում բաց մարզում է անցկացրել նաեւ 27-ամյա Քրիս Յուբենք կրտսերը:

Նախօրեին 2 բռնցքամարտիկները նաեւ կշռվել են: Արթուր Աբրահամի քաշը 77,9 կգ է, իսկ բրիտանացի բռնցքամարտիկինը՝ 76,203 կգ:

Հիշեցնենք, որ Աբրահամի եւ Յուբենքի միջեւ մենամարտը կկայանա հուլիսին 15-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում եւ կցուցադրվի Առաջին ալիքի եթերում: Կվիճարկվի IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը պատկանում է Քրիս Յուբենքին: Մենամարտի հաղթողը կդառնա Բռնցքամարտի համաշխարհային սուպերսերիայի (World Boxing Super Series) մասնակից:

Քրիս Յուբենք կրտսերի մարզումը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում