11:58  ,  13 հուլիսի, 2017

2024 եւ 2028թթ. Օլիմպիական խաղերը՝ Փարիզում ու Լոս Անջելեսում

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հաստատել է, որ 2024 եւ 2028 թվականների ամառային Օլիմպիական խաղերի քաղաքներ են ընտրվել Փարիզը եւ Լոս Անջելեսը: Սակայն, դեռ հայտնի չէ, թե որ քաղաքն է առաջինն ընդունելու Խաղերը, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

2024 եւ 2028 թթ. ամառային Օլիմպիական խաղերն անցկացնելու հայտ ներկայացրել էին նաեւ Համբուրգը, Բուդապեշտը եւ Հռոմը:

Խաղերի անցկացման հերթականությունը վերջնական կորոշվի սեպտեմբերի 13-ին Լիմայում կայանալիք ՄՕԿ-ի 131-րդ համաժողովի ընթացքում: Մինչեւ այդ Փարիզը եւ Լոս Անջելեսը միասին պետք է համաձայնության գան:

Երկու քաղաքներն էլ Օլիմպիական խաղերն ընդունելու կրկնակի փորձ ունեն. Փարիզը՝ 1900 եւ 1920թթ, Լոս Անջելեսը` 1932 եւ 1984 թթ.:

Հիշեցնենք, որ հաջորդ ամառային Օլիմպիական խաղերը 2020 թվականին կկայանա Տոկիոյում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում