12:20  ,  13 հուլիսի, 2017

Իրավունք չունենք չանցնել այս մրցակցին. ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստները՝ «Ալաշկերտի» հետ ոչ ոքիի մասին

Բորիսովի ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստները մեկնաբանել են Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» հետ տնային ոչ ոքին Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում:

Միրկո Իվանչիչ. «Երկրորդ խաղակեսում պետք է ավելի լավ հանդես գայինք: Չգիտեմ՝ ինչ տեղի ունեցավ, ինչու էր ամեն բան ավելի վատ, քան ընդմիջումից առաջ: Առաջին խաղակեսում կարող էինք խփել 3 գոլ: Պետք է մտածել, թե ինչպես հաղթել պատասխան խաղում եւ դուրս գալ հաջորդ փուլ»:

Մաքսիմ Ժավներչիկ. «Չեմ լսել, որ տրիբունաները խաղից հետո վանկարկում էին «հեռացիր»: Ամեն դեպքում, եթե ձախողենք եվրագավաթները, ապա պետք է կամ ֆուտբոլիստներին հեռացնել, կամ մարզիչին: Այլ տարբերակ չկա: Դա կլինի ճիշտ որոշում:

Երկրորդ տարին անընդմեջ ԲԱՏԷ-ին բաժին է հասնում մրցակից, որին մենք իրավունք չունենք չհաղթել: Այստեղ ոչ մի արդարացում չի կարող լինել: Թիմում շատ են նորեկները, որոնք, ինչպես երեւում է, չեն հասկանում այսպիսի խաղերի կարեւորությունը: Գլխավորը, որ ուշ չլինի: Կասեմ, որ մենք հիասթափված ենք: Պատասխան խաղում պետք է գոլերը խփենք: Բոլորը տեսան, որ ունեինք առավելություն: Կարելի էր ամեն բան որոշել առաջին խաղակեսում: Կա եւս 90 րոպե հյուրընկալվելիս: Հեշտ չի լինելու: Խաղում ենք ոչ միայն ակումբի համար, այլեւ Բելառուսի: Հուսով եմ, որ դա բոլորն են հասկանում»:

Ստանիսլավ Դրագուն. «Կարող եմ ասել մեկ բան՝ մեզ չի գոհացնում ինչպես այս հաշիվը, այնպես էլ մեր խաղը երկրորդ խաղակեսում: Պետք է հետեւություններ անել եւ հաղթել պատասխան խաղում: Եթե իրացնեինք մեր գոլային պահերը, խաղի սցենարն այլ կլիներ: Անհասկանալի է, թե ինչու հանգստացանք երկրորդ խաղակեսում: Պետք էր սեղմել մրցակցին: Հյուրերը հոգնել էին, եւ դա նկատելի էր: Չստացվեց: Ինքնագոլը բարդացրեց մեր գործը»:

Եվգենի Բերյոզկին. «Ինձ համար հասկանալի է երկրպագուների արձագանքը: Մարդիկ եկել էին մեզ երկրպագելու համար եւ սպասում էին հաղթական արդյունք: Խաղը եւս այդպես էր ընթանում, մենք վերահսկում էին այն: Ունեցանք շատ գոլային պահեր: Ռիոսի ինքնագոլը ջնջեց ամեն բան»,- փոխանցում է pressball.by-ը:

Հիշեցնենք, որ «Բորիսով Արենա» ստադիոնում կայացած խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: «Ալաշկերտի» եւ ԲԱՏԷ-ի միջեւ պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց Երեւանի «Հանրապետական» ստադիոնում:

Բորիսովում տեղի ունեցած հանդիպումից հետո ԲԱՏԷ-ի երկրպագուները պահանջել են թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում