00:33  ,  13 հուլիսի, 2017

ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ. Այս արդյունքը չի բավարարում մեզ

Բորիսովի ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչը մեկնաբանել է Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» հետ տնային ոչ ոքին Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում:

«Այս արդյունքը չի բավարարում մեզ: Ստեղծեցինք մի շարք գոլային պահեր, ունեինք առավելություն, բայց անհաջող անդրադարձը բերեց այսպիսի անբավարար արդյունքի: Սակայն կա պատասխան խաղ եւ հասկանալի է, որ ամեն բան պետք է անել հաջորդ փուլ դուրս գալու համար:

Համաձայն եմ, որ ԲԱՏԷ-ն անցկացրեց 2 տարբեր խաղակեսեր, իսկ երկրորդ կեսը հաջող չէր: Չգիտեմ, թե ինչի հետ է դա կապված: Գուցե մրցակիցը սկսեց ընտելանալ կամ մեր ուժերը պակասեցին: Ինչ-որ բան այնպես չկառուցեցինք:

Ընդմիջմանը թիմին ասացի շարունակել խաղալ այնպես, ինչպես առաջին խաղակեսում»,- մարզիչի խոսքը մեջբերում է football.by-ը:

Հիշեցնենք, որ «Բորիսով Արենա» ստադիոնում կայացած խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: «Ալաշկերտի» եւ ԲԱՏԷ-ի միջեւ պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց Երեւանի «Հանրապետական» ստադիոնում:

Բորիսովում տեղի ունեցած հանդիպումից հետո ԲԱՏԷ-ի երկրպագուները պահանջել են Ալեքսանդր Երմակովիչի հրաժարականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում