20:28  ,  12 հուլիսի, 2017

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտի» մեկնարկային կազմը (ֆոտո)

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» մեկնարկային կազմը Բելառուսի չեմպիոն Բորիսովի ԲԱՏԷ-ի դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում: Աբրահամ Խաշմանյանի թիմը հանդես կգա 5-4-1 տակտիկական սխեմայով:

«Ալաշկերտ». Արսեն Բեգլարյան, Դմիտրի Խովբոշա, Անդրանիկ Ոսկանյան, Դանիել Ստոյկովիչ, Միլիան Յաբլան, Գագիկ Դաղբաշյան, Արթուր Եդիգարյան, Խորեն Վերանյան, Արտակ Եդիգարյան, Արտակ Դաշյան, Միհրան Մանասյան:

ԲԱՏԷ - «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին «Բորիսով Արենա» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում