22:16  ,  12 հուլիսի, 2017

ԲԱՏԷ - «Ալաշկերտ»՝ 1:0 (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվել է Բորիսովի ԲԱՏԷ-ին:

«Բորիսով Արենա» ստադիոնում ընթացող հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է Բելառուսի չեմպիոնի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Միակ գոլը 43-րդ րոպեին խփել է բելառուս կիսապաշտպան Ալեքսեյ Ռիոսը: Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում

ԲԱՏԷ (Բելառուս) – «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 1:0 (առաջին խաղակես)

Ալեքսեյ Ռիոս, 43

«Ալաշկերտ». Արսեն Բեգլարյան, Դմիտրի Խովբոշա, Անդրանիկ Ոսկանյան, Դանիել Ստոյկովիչ, Միլիան Յաբլան, Գագիկ Դաղբաշյան, Արթուր Եդիգարյան, Խորեն Վերանյան, Արտակ Եդիգարյան, Արտակ Դաշյան, Միհրան Մանասյան:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում