16:15  +04,  12 հուլիսի, 2017

Հայ ջրացատկորդները մեկնել են աշխարհի առաջնությանը

Ջրացատկի Հայաստանի հավաքականը մեկնել է Բուդապեշտ, որտեղ հուլիսի 14-22-ը կմասնակցի աշխարհի առաջնությանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը թիմի կազմում ընդգրկել է Լեւ Սարգսյանին, Վլադիմիր Հարությունյանին եւ Վարտան Բայանդուրյանին: Բայանդուրյանն առաջին անգամ է հանդես գալու Հայաստանի հավաքականում, իսկ Ազատ Հարությունյանը վնասվածքի պատճառով բաց է թողնելու մրցումը, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

10 մ անհատական աշտարակացատկում կմրցեն Հարությունյանը եւ Բայանդուրյանը, իսկ 10 մ սինքրոն աշխատակացատկում Վլադիմիրն այս անգամ հանդես կգա Լեւ Սարգսյանի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: