00:33  ,  12 հուլիսի, 2017

Աբրահամ Խաշմանյանի նախախաղային ասուլիսն ու «Ալաշկերտի» մարզումը «Բորիսով Արենայում» (ֆոտոշարք)

Բորիսովի ԲԱՏԷ-ի դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման համար Բելառուս ժամանած «Ալաշկերտի» ֆուտբոլիստները նախախաղային մարզում են անցկացրել «Բորիսով Արենա» ստադիոնում:

Մարզմանը մասնակցել են «Ալաշկերտի» կազմում Բելառուս ժամանած բոլոր՝ 19 ֆուտբոլիստները:

Մարզումից առաջ կայացել են 2 թիմերի գլխավոր մարզիչների նախախաղային ասուլիսները: «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշել է, որ լավ ճանաչում են բելառուսական ակումբին: 

ԲԱՏԷ - «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին «Բորիսով Արենայում» եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին:

Լուսանկարները՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում