16:52  ,  22 հուլիսի, 2012

Կերժակովի դուբլը, «Զենիթի» հաղթանակը

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրում երկրի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով առավելության հասավ Պերմի «Ամկարի» նկատմամբ:

Խաղակեսերից յուրաքանչյուրում Ռուսաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կերժակովը մեկ գնդակ ուղարկեց «Ամկարի» դարպասը՝ դառնալով դուբլի հեղինակ:

«Պերտրովկի» ստադինում կայացած հանդիպմանը ներկա էր նաեւ Ռուսաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն:

Ռուսաստանի առաջնություն. առաջին տուր

«Զենիթ» - «Ամկար»՝ 2:0

Կերժակով, 37, 62 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս