16:35  ,  11 հուլիսի, 2017

Մոուրինյոն ու Դրեյմոնդ Գրինը փոխանակվել են մարզաշապիկներով (ֆոտո)

ԱՄՆ շրջագայության մեկնած «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Լոս Անջելեսում հանդիպել է «Գոլդեն Սթեյտի» բասկետբոլիստ Դրեյմոնդ Գրինի հետ:

Պորտուգալացի մասնագետը NBA-ի չեմպիոնին նվիրել է անգլիական ակումբի մարզաշապիկ, իսկ Գրինը նրան է հանձնել «Գոլդեն Սթեյտի» խաղաշապիկ:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ԱՄՆ-ում առաջին ընկերական խաղը կանցկացնի հուլիսի 15-ին` ուժերը չափելով «Լոս Անջելես Գելաքսիի» հետ: Հուլիսի 17-ին Ժոզե Մոուրինյոյի թիմի մրցակիցը կլինի «Ռեալ Սոլթ Լեյքը», հուլիսի 20-ին՝ անգլիական «Մանչեսթեր Սիթին», հուլիսի 23-ին՝ Մադրիդի «Ռեալը», հուլիսի 26-ին՝ «Բարսելոնան»: ԱՄՆ-ից վերադառնալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսի 30-ին Օսլոյում խաղալու է նորվեգական «Վոլերենգայի» հետ, իսկ օգոստոսի 2-ին Դուբլինում հանդիպելու է իտալական «Սամպդորիային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում