16:33  ,  10 հուլիսի, 2017

Չեմպիոնների լիգա. ԲԱՏԷ - «Ալաշկերտ» խաղը կսպասարկեն ալբանացի մրցավարները

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» եւ Բորիսովի ԲԱՏԷ-ի միջեւ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը կսպասարկեն ալբանացի մրցավարները, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Բելառուսում կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Էնեա Յորգին, որին եզրերում կօգնեն Էրմալ Բարուշին ու Ռիդիգեր Ցոկայը:

ԲԱՏԷ - «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին «Բորիսով Արենա» ստադիոնում եւ կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում