15:03  ,  22 հուլիսի, 2012

Մոդրիչը տուգանվել է 80 հազար ֆունտ ստերլինգ

Լոնդոնի «Տետենհեմը» Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին տուգանել է 80 հազար ֆունտ ստերլինգ:

Լոնդոնյան ակումբը նման որոշում է կայացրել Մոդրիչի՝ թիմի մարզմանը չներկայանալուց հետո:

Ի պատասխան «Տոտենհեմի» որոշմանը, խորվաթ ֆուտբոլիստը հրաժարվել է լոնդոնյան ակումբի հետ մեկնել ամերիկյան շրջագայությանը: Յուրաքանչյուն բաց թողած օրվա համար Մոդրիչը կվճարի 20 հազար եվրո, հաղորդում է The Telegraph-ը:

Հիշեցնենք, որ Մոդրիչը ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», սակայն «Տոտենհեմը» նրա տեղափոխության համար պահանջում է 45 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում