14:00  ,  22 հուլիսի, 2012

«Չելսիի» ֆուտբոլիստները մարզում են անցկացրել օդանավակայանում (ֆոտո)

Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստները մարզում են անցկացրել Սիեթլի օդանավակայանում։

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռն ուշացել է, ինչի պատճառով լոնդոնցիները որոշել են թեթեւ մարզում անցկացնել:

Ռոբերտո Դի Մատեոյի թիմը մեկնում է Նյու Յորք, որտեղ ընկերական հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի փոխչեմպիոն «Պարի Սեն Ժերմենի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում