18:11  ,  9 հուլիսի, 2017

ԵԱ. Հայաստանի թիմը գրավեց 6-րդ տեղը

Կիպրոսում ընթացող բասկետբոլի տղամարդկանց Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը գրավել է 6-րդ տեղը:

Վերջին խաղում հայկական թիմը 52:74 հաշվով պարտվել է Կոսովոյի հավաքականին:

Նախորդ հանդիպումներում Եղիշ Դավթյանի գլխավորած թիմը պարտվել էր Նորվեգիային (52։76), Կոսովոյին (54:72), Կիպրոսին (47:80) ու հաղթել Սան Մարինոյին (63:53):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում