11:42  ,  9 հուլիսի, 2017

Ֆրանսիայի հավաքականը՝ վոլեյբոլի Համաշխարհային լիգայի հաղթող

Վոլեյբոլի տղամարդկանց Ֆրանսիայի հավաքականը նվաճել է Համաշխարհային լիգայի հաղթողի տիտղոսը: Եզրափակիչում ֆրանսիացիները 3:2 հաշվով ուժեղ են գտնվել Բրազիլիայի հավաքականից՝ 21:25, 25:15, 25:23, 19:25, 15:13:

Բրազիլիայում կայացած մրցաշարի եզրափակիչ հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել ֆրանսիացի Էրվին Նգապետը, որը հավաքել է 29 միավոր:

Սա Ֆրանսիայի հավաքականի երկրորդ հաղթանակն էր Համաշխարհային լիգայում: Ֆրանսիացիները նման հաջողության հասել էին նաեւ 2015-ին, երբ եզրափակիչում հաղթել էին Սերբիայի թիմին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում