01:08  ,  9 հուլիսի, 2017

Ռոջեր Ֆեդերերը գերազանցեց Սերենա Ուիլյամսի ռեկորդը

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջանում Գերմանիայի ներկայացուցիչ Միշա Զվերեւի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը գերազանցեց ամերիկացի Սերենա Ուիլյամսի ռեկորդը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի մենախաղում տարած հաղթանակների քանակով: Ֆեդերերը հաղթանակած մրցախաղերի քանակը հասցրեց 317-ի: Սերենա Ուիլայմսն ունի 316 հաղթանակ:

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 18-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը Ուիմբլդոնում նվաճել է 7 տիտղոս, այդ թվում 2003-2007 թվականներին 5 անգամ անընդմեջ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում