22:10  ,  8 հուլիսի, 2017

ԵԱ. Հայաստան - Սան Մարինո՝ 63:53

Կիպրոսում ընթացող բասկետբոլի տղամարդկանց Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը երեք պարտություններից հետո հաղթանակ է տարել Սան Մարինոյի հավաքականի նկատմամբ՝ 63:53:

Նախորդ հանդիպումներում Եղիշ Դավթյանի գլխավորած թիմը 52։76 հաշվով պարտվել էր Նորվեգիային,  54-72 հաշվով՝ Կոսովոյին, 47-80 հաշվով՝ Կիպրոսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում