21:01  ,  7 հուլիսի, 2017

Ուիմբլդոն. Ռաֆայել Նադալն ուժեղ էր Կարեն Խաչանովից

Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջանում իսպանացի Ռաֆայել Նադալն առավելության հասավ Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովի հետ: Չորրորդ ռակետին հաղթանակի համար պահանջվեց երեք սեթ։ Առաջին անգամ Նադալի դեմ հանդես եկած 21-ամյա մոսկվացի հայ մարզիկը կենտրոնական կորտում տեղի ունեցած մրցախաղում պարտվեց 1։6, 4։6, 6։7 (3։7) հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ 14 րոպե։

1/8 եզրափակիչում Նադալի մրցակիցը կլինի Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ Ժիլ Մյուլերը, որը պարտության է մատնել բրիտանացի Ալյաժ Բեդենեին՝ 7։6 (7:4), 7:5, 6:4։

Հիշեցնենք, որ Ուիմբլդոնի նախորդ 2 փուլերում Կարեն Խաչանովը 5 սեթում հաղթել է ռուսաստանցի Անդրեյ Կուզնեցովին եւ 4 սեթում ուժեղ գտնվել բրազիլացի Տիագո Մոնտեյրոյից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով