18:48  ,  7 հուլիսի, 2017

ԵԱ. Բռնցքամարտի Հայաստանի Մ-18 թիմի մարզուհիները պարտվել են մեկնարկում

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է բռնցքամարտի կանանց Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջնությունը:

Հայաստանը ներկայացրել են Անժելիկա Ստեփանյանը (51 կգ քաշային կարգ), Անահիտ Արոյանը (54 կգ) եւ Լիանա Մանուկյանը (+81 կգ): Երեք բռնցքամարտիկներն էլ պարտվել են մեկնարկային մենամարտերում, հաղորդում է armnoc.am-ը:

Եվրոպայի առաջնությունը կավարտի հուլիսի 9-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում