15:02  ,  7 հուլիսի, 2017

Արթուր Աբրահամ - Քրիս Յուբենք մենամարտի հաղթողը կդառնա World Boxing Super Series-ի մասնակից

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի (46-5-0, 30 նոկաուտ) եւ բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի (24-1-0, 19 նոկաուտ) միջեւ մենամարտի հաղթողը կդառնա Բռնցքամարտի համաշխարհային սուպերսերիայի մասնակից, հայտնում է կազմակերպության կայքը:

World Boxing Super Series-ը 50 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամով մրցաշար է, որը մեկնարկելու է այս տարվա սեպտեմբերին: Մրցաշարին կմասնակցեն 2 քաշային կարգերի 8 առաջատար բռնցքամարտիկներ: Մասնակիցների թվում են նաեւ Ջորջ Գրոուվսը, Կալում Սմիթը, Յուրգեն Բրեմերը, Էրիկ Սկոգլինգը, Ջեյմի Կոքսը, Այվին Յիլդիրիմը եւ Ռոբ Բրանտը:

Հիշեցնենք, որ 37-ամյա Աբրահամի եւ 27-ամյա Յուբենքի միջեւ մենամարտը կկայանա հուլիսին 15-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում: Կվիճարկվի IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը պատկանում է Քրիս Յուբենքին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս