09:12  ,  7 հուլիսի, 2017

«Ալաշկերտը» սկսում է պատրաստվել ԲԱՏԷ-ի հետ դիմակայությանը

«Ալաշկերտի» պատվիրակությունը hուլիսի 6-ի լուսադեմին վերադարձել է Անդորրայից:

Հուլիսի 7-ից Հայաստանի չեմպիոնը կսկսի նախապատրաստվել Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի դիմակայությանը:

Հուլիսի 9-ին «Ալաշկերտը» կմեկնի Բելառուս, որտեղ մինչեւ ԲԱՏԷ-ի հետ խաղը կանցկացնի երկու մարզում:

ԲԱՏԷ - «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին «Բորիսով Արենա» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում