23:51  ,  6 հուլիսի, 2017

Ուիմբլդոն. Աշխարհի առաջին ռակետի հաղթանակը

Աշխարհի առաջին ռակետ Անժելիկա Կերբերը դուրս է եկել թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան: Գերմանացի մարզուհին պարտության է մատնել բելգիացի Կիրստեն Ֆլիպկենսին: 1 ժամ 45 րոպե տեւած պայքարում գրանցվել է 7:5, 7:5:

Կերբերի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Շելբի Ռոջերսը, որը պայքարից դուրս է թողել չեխ Լյուսի Շաֆարժովային՝ 6:7 (4:7), 6:4, 6:3:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս