22:55  ,  6 հուլիսի, 2017

Եվրոպայի լիգա. «Սլովան» - «Փյունիկ»՝ 5:0

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երեւանի «Փյունիկը» Բրատիսլավայում մրցեց Սլովակիայի «Սլովանի» հետ եւ պարտություն կրեց 0:5 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ չեխ հարձակվող Յակուբ Մարեշը:

Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը պարտվել էր 1:4 հաշվով:

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ

«Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Փյունիկ Երեւան» (Հայաստան)՝ 5:0 (4:1)

Յակուբ Մարեշ, 10, 22, 64, Իուրի դե Կամպս, 64, Բորիս Սեկուլիչ, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով