21:51  ,  6 հուլիսի, 2017

Եվրոպայի լիգա. «Գանձասար-Կապանը» լքեց պայքարը

«Գանձասար-Կապանն» ավարտեց պայքարը Եվրոպայի լիգայում: Որակավորման առաջին փուլում հայկական թիմի մրցակիցը Չեռնոգորիայի «Մլադոստն» էր: Երեւանում տեղի ունեցած պատասխան խաղում Աշոտ Բարսեղյանի գլխավորած թիմը պարտվեց 0:3 հաշվով: Երեք գոլերից երկուսը կապանցիները բաց թողեցին ավելացված ժամանակում:

Չեռնոգորիայում տեղի ունեցած առաջին խաղում «Գանձասար-Կապանը» եւս պարտվել էր 0:1 հաշվով:

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ

«Գանձասար-Կապան» (Հայաստան) - «Մլադոստ Պոդգորիցա» (Չեռնոգորիա)՝ 0:3 (առաջին խաղ՝ 0:1)

Զորան Պետրովիչ, 68, Անդրիա Կալուջերովիչ, 90+2, Միրկո Ռայկեւիչ, 90+5

Ֆոտո՝ «Գանձասար-Կապան»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով