19:49  ,  6 հուլիսի, 2017

ԵԱ. Հայաստան - Ջիբրալթար՝ 72:45

Բասկետբոլի կանանց Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջնության C դիվիզիոնի մրցաշարում Հայաստանի հավաքականը տարել է երկրորդ հաղթանակը:

Մալթայում Վահագն Հարությունյանի գլխավորած թիմը 72:45 հաշվով առավելության է հասել Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ:

Նախորդ խաղում Հայաստանի հավաքականը 83:53 հաշվով պարտության էր մատնել Մալթայի թիմին:

3 տուրից հետո Հայաստանը երկրորդ տեղում է: Առաջին տուրում հայ բասկետբոլիստուհիները 35:54 հաշվով պարտվել էին Կիպրոսին:

Հուլիսի 9-ին կայանալիք վերջին տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Կոսովոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում