21:21  ,  5 հուլիսի, 2017

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների շնորհանդեսը կիպրոսյան ակումբում (ֆոտո)

Տեղի է ունեցել ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղացողներ Դավիթ Մանոյանի եւ Տարոն Ոսկանյանի շնորհանդեսը Կիպրոսի «ՆԵԱ Սալամիս» ակումբում, հաղորդում է Bucket Group-ի ֆեյսբուքյան էջը:

Կիպրոսի «Կարմիոտիսայի» նախկին խաղացողների պայմանագրերը նոր ակումբի հետ նախատեսված են մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը:

Կիպրոսի անցած առաջնությունում «ՆԵԱ Սալամիսը» գրավել է 8-րդ տեղը, իսկ «Կարմիոտիսան» դուրս է մնացել ուժեղագույն դիվիզիոնից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում