19:08  ,  5 հուլիսի, 2017

ԵԱ. Հայաստան - Կոսովո՝ 54:72

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը պարտվել է Կոսովոյի հավաքականին: Թիմը մասնակցում է Կիպրոսում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը:

Եղիշ Դավթյանի գլխավորած թիմը երկրորդ խաղում պարտություն է կրել 54-72 հաշվով:

Հիշեցնենք, որ առաջին խաղում հայ բասկետբոլիստները 47:80 հաշվով պարտվել էին Կիպրոսի հավաքականին:

Հուլիսի 6-ին Հայաստանի հավաքականը կմրցի Նորվեգիայի հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում