09:08  ,  6 հուլիսի, 2017

Եվրոպայի լիգա. Հայկական ակումբների պատասխան խաղերի անոնս

Հայկական 3 ակումբներ հուլիսի 6-ին կանցկացնեն ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղեր:

«Գանձասար-Կապանը» Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կընդունի Չեռնոգորիան ներկայացնող Պոդգորիցայի «Մլադոստին», Երեւանի «Փյունիկը» կհյուրընկալվի Սլովակիան ներկայացնող Բրատիսլավայի «Սլովանին», իսկ Գյումրիի «Շիրակն» արտագնա հանդիպում կանցկացնի սլովենական «Գորիցայի» հետ:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Փյունիկը» պարտվել է 1:4, «Շիրակը» բաց է թողել 2 անպատասխան գոլ, իսկ «Գանձասար-Կապանը» պարտվել է նվազագույն հաշվով:

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղեր

«Գանձասար-Կապան» (Հայաստան) - «Մլադոստ» (Չեռնոգորիա)՝ ժամը 20:00-ին (առաջին խաղ՝ 0:1)

«Սլովան» (Սլովակիա) - «Փյունիկ» (Հայաստան)՝ 21:00 (առաջին խաղ՝ 1:4)

«Գորիցա» (Սլովենիա) - «Շիրակ» (Հայաստան)՝ 22:30 (առաջին խաղ՝ 0:2)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով